«Ելք» դաշինքն այսօր կհրապարակի ավագանու ընտրություններին մասնակացող թեկնածուների ցուցակըAysor.am-ը գրում է.

«Ելք» դաշինքն ավագանու ընտրությունների ցուցակը կհրապարակի այսօր, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը:

«Երեկոյան ցուցակը կլինի: Աշխատում ենք դրա վրա, այսօր հանդիպելու ենք և որոշում կայացնենք», - ասաց Մ. Թանդիլյանը:

Վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե քանի թեկնածուից բաղկացած կլինի ցուցակը և ովքեր կգլխավորեն այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել