Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Եթե լոլիկի շուկայական գինը 1000 դրամ Է, և ինչ-որ հրաշքով հայտնվում Է մեկը, որը ամիսներ և տարիներ շարունակ լոլիկը վաճառում Է 100 դրամով, ապա այդ ամիսների կամ տարիների ընթացքում լոլիկի արտադրությունը կփլուզվի, և եթե 100 դրամով բերողը դադարեցնի իր «բարեգործությունները», մենք կմնանք առանց լոլիկի։ Կամ ուրիշ տեղից կբերենք 2 հազար դրամով։
 
Եթե այդպես Է լոլիկի դեպքում, ապա ինչո՞ւ նույնը չպիտի լինի փողի պարագայում վարկերի և այլն։ Եթե որևէ մեկն անի այն, ինչ առաջարկվում էր նախընտրական թոհուբոհի մեջ, դա պարզապես կփլուզի բանկային համակարգը։ Նույնը վերաբերում է ցանկացած այլ բնագավառի, որտեղ գործերն առանց այդ էլ փայլուն չեն, բայց ամբոխահաճո քայլերով    ընդհանրապես կքանդվեն։
 
Դա, իհարկե, չի նշանակում, որ հնարավոր չէ մեր տնտեսական խնդիրները լուծել։ Հնարավոր է։ Բայց այստեղ ոսկերչական աշխատանք է պետք, ոչ թե  պոպուլիստական  բառերի հեղեղ»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել