Ինձ բացարձակ դուր չի գալիս թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում: Մարդկանց մեջ վերացել է պարզությունը: Կեղտոտությունը չափից դուրս շատ է: Մարդիկ ուրիշի կյանքով են ապրում, կոմպլեքսավորում են շատերին, ինչ-որ տաբուներ են դնում և այլն: Ես բազմաթիվ տհաճ դեպքերի եմ ականատես լինում: Մի օրինակ բերեմ` քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում երեք կենդանի (իրականում մարդ էին, բայց ես իրենց մարդ չեմ կարող անվանել և դրա համար եմ այդպես գրել) անցորդների հետևից ռեպլիկներ էին թողնում: Մեկին բարձր ասում էին դեբիլ, մյուսին՝ հլը սրա հագածը ու նմանատիպ բաներ: Հավատացեք՝ ինձ հազիվ զսպեցի, որ մի երկու բառ չասեի դրանց: Կամ ինձ զզվելի է տեսնել, երբ քաղաքի հետ վարվելու ձև չեն իմանում: Կարմիր լույսի տակով փողոցը անցնելով՝ ծամոնը կամ աղբը նետում են գետնին: Շատ տգեղ է, որ այգիներում էլ կարելի է տեսնել, թե ինչպես են աղբ նետում: Տհաճ է նաև հասարակական տարբեր վայրերում պատահաբար` թեկուզ մի քանի վարկյան ռաբիզ լսել` ասենք օրինակ փողոցներում մուգ ապակիներով ավտոմեքենաների միջից: Ինձ շատ է ներվայնացնում նաև մունաթ միանման դեմքերը: Իմ կարծիքով մեկը պարտավոր չի մյուսի մունաթը տանել: Ավելի լավ է ձևի համար կեղծ ժպիտ ընդունեն, որ չթունավորեն մարդկանց: Շատ աղջիկներ ինձ սկսել են դուր չգալ, քանի որ մրցում են իրար հետ: Թե ով ավելի բարձր կրունկով կոշիկ կկրի, կամ ով ավելի շատ կշպարվի և նմանատիպ բաներ: Եվ իրենց մտածելակերպը ուզում եմ հասկանալ, բայց չեմ կարողանում: Երևի անմակարդակ քյառթուների համար են անում այդ ամենը: Ինչպես նաև ինձ դուր չի գալիս այն փաստը, որ ինչ-որ մեկը, եթե ավտովթարի ենթարկվի կամ ուրիշ դժբախտ պատահար տեղի ունենա, այսպես կոչված բարի սամարացիներ քիչ կգտնվեն, որ մոտենան և օգնություն առաջարկեն: Ես համոզված եմ դրանում ու էլի շատ բաներում: Չնայած որ Երևանը իմ հարազատ քաղաքն է, ցավով պետք է ասեմ, որ գյուղի կենսամակարդակ ունի: Ներկա պահին ոչ մի տարբերություն չկա Երևանի ու ասենք Խաչիկ գյուղի միջև: Թող վիրավորական չլինի գյուղացիների ու քաղաքի բնակիչների համար, ուղղակի Երևանը, քաղաք լինելով հանդերձ, քաղաքի նման չէ: Լավ բաներ նույնպես կան, բայց վատը գերակշռում է: Ուշքի եկեք: Հուսամ, որ հասկացողներ կլինեն ինձ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/522254247812983
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել