Tert.am-ը գրում է.
 «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան: Կոտրվել են ադրբեջանական մի շարք կայքեր, որոնցում հիմա բոլորը տեսնում են ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների նկարները:
 «Ինչպես խոստացել էինք. հարձակումները շարունակում ենք...կոտրվել է ադրբեջանական ամենամեծ ֆորումներից մեկը՝ forum.azeri.net-ը և կայքի ամբողջ բազան (անուն ազգ., գաղտնաբառեր, էլ-հասցեներ, IP և այլն) հասանելի է բոլորի համար:
 Կոտրվել են մի շարք ադրբեջանական կայքեր, որոնցում հիմա բոլոր այցելուները տեսնում են մեր հերոս տղաների նկարները: Հավերժ փառք մեր հերոսներին»,- ասված է «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել