Panarmenian.net-ը գրում է.
Ֆեյբուքի ադրբեջանցի օգտատերերն ակտիվորեն տարածել են մի աղջկա գրառումը և Բաքվի գրախանութներից մեկում նրա արած լուսանկարը, որտեղ երևում է գրախանութում վաճառվող Ջեյմս ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը» վեպը:
Օգտատերը շփոթել է Ամերիկայի բնիկների պայքարի մասին պատմող պատմական վեպը «Վերջին Մահիկյանը» ռուսական հեռուստասերիալի հետ, որը պատմում է մոսկվաբնակ Մահիկյանների հայկական ընտանիքի կյանքի մասին:
Աղջիկը լուսանկարն ուղեկցել է վրդովված գրառմամբ. «Ինչպե՞ս է մաքսատունը մի իրավիճակ թույլ տվել, երբ Բաքվի կենտրոնում հայերի մասին պատմող գիրք է վաճառվում»,-գրում է Haqqin.az-ը:
Հոդվածագիրն իր հերթին գրում է. «Գիտեք, ես չէի զարմանա, եթե մաքսատան ինչ-որ աշխատակից իրոք արգելեր այդ գրքի ներմուծումը՝ նույն փաստարկները բերելով ինչ վրդովված աղջիկը: Չէ որ Բաքվում մի դեպք էր եղել, երբ ոստիկանությունը, վահաբիթներին որոնելիս, ձերբակալել էր Չե Գեվարայի պատկերով շապիկ հագած երիտասարդին: Իսկ ով չի հիշում խայտառակ հարցումը Բաքվի փողոցներում մի քանի տարի առաջ, երբ հարցման ենթարկված 10 երիտասարդներից ոչ մեկը չէր ճանաչել Վլադիմիր Լենինին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։