Tert.am-ը գրում է.
 Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան 38 հասցեի բնակիչ Ռ.Ղ-ն սպառնում է ինքնահրկիզվել: Նա բարձրացել է տան դիմացի պարսպին։
 Բնակչի կինը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինն այս կերպ փորձում է թույլ չտալ, որպեսզի տան դիմացի կառուցված պարիսպը քանդեն: Ըստ նրա՝ նախկինում պատնեշի փոխարեն ուղղակի ցանկապատ է եղել:
 Տղամարդը Tert.am-ին հորդորեց մոտ չգալ, թե չէ  կինքնահրկիզվի. «Թող ոչ ոք ինձ մոտ չգա, թե չէ պաժառ կտամ ինձ, ես ուզում եմ տեսնել միայն Տարոն Մարգարյանին»,-ասաց նա:
 Հարևանները վստահեցնում են, որ պարիսպն անօրինական համարել չի կարելի, որովհետև նախկինում այնտեղ ցանկապատ է եղել, հիմա տան բակը պարսպապատել են, որպեսզի երեխաների համար անվտանգ լինի:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել