Եվրախորհրդարանը կոչ է արել ազատ արձակել ռուս ընդդիմադիր ՆավալնիինYerkir.am-ը գրում է.
 Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին` ազատ արձակել չարտոնված ակցիայի մասնակիցներին և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին. հայտնում է Газета.ру-ն:

 Մարտի 26-ին Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում չարտոնված հանրահավաքներ էին անցկացվել կոռուպցիայի դեմ: Վերջին տվյալներով` ձերբակալվել է 1000 մարդ, այդ թվում` Ալեքսեյ ՆԱվալնին:

 Ալեքսեյ Նավալնիի գլխավորած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը» մարտի 2-ին հետաքննություն էր հրապարակել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել