Картинки по запросу happy people

Հետազոտողներն անվերջ փորձում են պարզել, թե որ տարիքում է մարդն իրեն ամենից երջանիկ զգում: Բոլորն են ուզում երջանիկ լինել ու իրենց ամբողջ կյանքում ձգտում են դրան:

Այնուամենայնիվ, մենք միշտ կարծում ենք, որ մեր կյանքի լավագույն տարիները մենք ապրում ենք 20-30 տարեկաններում: Չնայած մենք շեշտը դնում ենք երիտասարդ տարիների վրա, իրականում պետք է ավելի երկար սպասել երջանիկ տարիքին հասնելու համար: 

Картинки по запросу happy old people

The Independent-ը ներկայացրել է ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերության անցկացրած հարցման արդյունքները, ըստ որի՝ 50 տարեկանից բարձր մարդիկ ավելի երջանիկ, ավելի հարուստ ու ավելի անհոգ են: Հարցմանը մասնակցել են շուրջ 50.000 հիսուննանց մարդիկ, և նրանց ճնշող մեծամասնությունն իրեն իր տարիքից ֆիզիկապես 5, իսկ հոգեպես՝ 10 տարի ավելի երիտասարդ էր զգում: Հարցման արդյունքներով՝ հիսուննանց մարդկանց մոտ կեսը 50 տարեկան դառնալուն պես սկսել է ճանապարհորդել, 20%-ը պատրաստվում էր նոր լեզու սովորել, իսկ 10%-ը՝ երաժշտական գործիք նվագել: Ընդհանուր առմամբ՝ հարցվածների 61%-ն ասում էր, որ այժմ ավելի շատ է հաճույք ստանում կյանքից, քանի որ արդեն ունի այնքան ազատ ժամանակ, որ կարողանում է զբաղվել այն ամենով, ինչ սիրում է:

Картинки по запросу happy old people

Եվ սա առաջին հետազոտությունը չէ, որ ցույց է տալիս, որ մեծանալով մարդիկ ավելի երջանիկ են դառնում: 2016 թվականին Ազգային վիճակագրական գրասենյակի անցկացրած հետազոտությունը որպես ամենաերջանիկ տարիք նշել է 65-79 տարեկանը:

Հարցմանը մասնակցել էին Միացյալ Թագավորություններից ավելի քան 300.000 տարեց մարդ, ու պարզվել է, որ մինչև 40 տարեկան մարդիկ ավելի շատ են անհանգստանում ու ավելի քիչ վայելում իրենց կյանքը:

Картинки по запросу happy old people

Միակ հնարավոր պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ համեմատաբար ավելի երիտասարդները պետք է հոգ տանեն թե՛ իրենց ծեր ծնողների, թե՛ երեխաների մասին, ինչն էմոցիոնալ մեծ ջանքեր է պահանջում:

Իհարկե, սա հարաբերական է, և չենք կարող հստակ ասել, թե կյանքի որ հատվածում և ինչքան երջանիկ կլինենք: Այնուամենայնիվ, հավատալը, որ 60 տարեկանում մենք կհասնենք հոգեկան հանգստության ու կկարողանանք անհոգ ապրել, համաձայնեք՝ հուսադրող է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել