Tert.amLife-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկը Ինստագրամի իր էջում նոր սանրվածքով լուսանկարներ է հրապարակել, ինչը քննարկումների առիթ է դարձել։ Կարծիքներ կան, որ Ձյունիկի սանրվածքը նման է Սիրուշոյի սանրվածքին։ Tert.am Life–ն այս մասին զրուցեց դերասանուհու հետ։
«Իրականում, երկար ժամանակ է` նույն սանրվածքով էի։ Քանի որ կողմ չեմ մազ ներկելուն, որոշեցի այսպիսի սանրվածք անել։ Նմանակելու կամ ոգեշնչվելու բան չի եղել։ Ինքս իմ սանրվածքը չեմ նմանեցնում Սիրուշոյին։ Մանկուց սիրել եմ չոլկա»,– ասաց Ձյունիկը։
Երիտասարդ դերասանուհուն հաճախ նմանեցրել են Քայլի Ջեներին, Սելենա Գոմեսին, այս անգամ էլ Սիրուշոյին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/04/06/dzyunik/34728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել