![](/static/news/b/2013/03/45322.jpg)
Ես իհարկե տեղյակ եմ, որ ԳԹԿ-ի լիազոր մարմինը ՀՀ կառավարության աշխատակազմն է: Այո՛, իրավացի է Արա Իսպիրյանն իր ա՛յս հակադարձումով, որ կառավարման խորհրդի նախագահ փոխնախարար պարոն Մկրտչյանն իրավունք ունի լինել ԳԹԿ-ի կառավարման խորհրդի նախագահ, ուղղակի երբ ասվում է, որ ԳԹԿ-ն անկախ է կրթության նախարարությունից, և նախարարությունը չի կարող ազդել նրա վրա, ես էլ մատնանշում եմ այս փաստը: Այսքանով հայցում եմ պարոն Մկրտչյանի ներողամտությունը:
Մի միտք էլ եմ ասել, որին չի անդրադարձել Արա Իսպիրյանը, բայց այն նույնպես շտկման կարիք ունի: ԳԹԿ-ի կառավարման խորհուրդը հաստատում է գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրի ձևն ու բովանդակությունը, այլ ոչ՝ աշխատանքային պայմանագիրը: Սա պարզեցի ԳԹԿ-ի տնօրեն պարոն Գագիկ Մելիքյանի հետ հանդիպման ժամանակ:
Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան
«ԳԹԿ-ին առնվազն զարմացնում է Անահիտ Բախշյանի անտեղյակությունը» հոդվածը կարող եք կարդալ` այստեղ