Դոնեցկի «Շախտյորի» ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում:

Gerchteticker-yob-ը գրում է, որ ամռանը Տիտո Վիլանովայի թիմը փորձելու է թարմացնել կազմը՝ ձեռք բերելով Հենրիխ Մխիթարյանին եւ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու համար կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո: Նեյմարն ու Մխիթարյանը դիտարկվում են որպես Ալեքսիս Սանչեսին ու Դավիդ Վիլյային փոխարինողներ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ անգլիական «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հենրիխը մասնակցել է 19 խաղի եւ խփած 20 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նրան 2 գոլ է բաժանում ուկրաինական Պրեմյեր լիգայի ռմբարկուական ռեկորդից: Մխիթարյանի պայմանագիրը «Շախտյորի» հետ նախատեսված է մինչեւ 2015-ի ամառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել