Հայտնի ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Աբրամովը խոսել է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային ապագայի վերաբերյալ։

«Եթե Մխիթարյանը ցանկանում է հեռանալ, ապա, ամենայն հավանականությամբ, նա կտեղափոխվի «Անժի»։ Չի բացառվում նաև «Զենիթի» տարբերակը, դե իսկ վատագույն դեպքում՝ ԲԿՄԱ։

Եթե նրան գնի «Սպարտակը», ապա սկսվելու են խոսակցություններն այն մասին, թե «Սպարտակը» հայկական ակումբ է։ Չեմ ուզում ստվեր գցել», – Աբրամովի անհասկանալի խոսքերն է մեջբերում Spotrs.ru-ն։

Հիշեցնենք, որ երեկ Հենրիխը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփորձի թոփ-ակումբ տեղափոխվել։
sportarmenia.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել