«Ես կարող եմ համաձայն չլինել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարի ռազմավարության եւ մարտավարության կամ դրանց բացակայության հետ, սակայն քանի դեռ ինքս չեմ առաջարկել քայլերի հստակ հաջորդականություն` դրանց հնարավոր ելքերի վերլուծությամբ, ինձ իրավունք չեմ վերապահում խրատ կարդալ պայքարի իր ճանապարհն ընտրած մարդու գլխին: Ինչ խոսք, արդար պահանջով պայքարի այս ծայրահեղ միջոցի արդյունավետության խնդիրը կարելի է եւ պետք է քննարկել, սակայն եթե նպատակը հաջողության հասնելն է եւ չկա նախանձի կամ չուզողության էլեմենտ, ապա դա պետք է անել առանց ցինիզմի եւ վիրավորանքների»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.zohrabyan.7/posts/504364822954833
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



