ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-փետրվարին ՀՀ-ից արտահանվել են 4 մլն 221.6 հազար ԱՄՆ դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.7 անգամ ավել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էին 1 մլն 561,3 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ:

Image may contain: text

2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանը ներմուծել է 62 մլն 494,6 հազար դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 39.2 տոկոսով:

Այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել են 1 մլն 297,2 հազար դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, իսկ 2016-ի հունվար-փետրվարին` 230,6 հազար դոլարի: Այն ավելացել է 5,6 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել