Իրանի առնվազն յոթ բնակավայրերում ավերածություններ են եղել երկրի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, հայտնաբերվել Է մեկ զոհված, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Մեշհեդ քաղաքից 87 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում: Մինչ այժմ գրանցվել են հինգ ստորգետնյա ցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 6,1 մագնիտուդով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:39-ին: Դրան հաջորդել Է 3,6-ից մինչև 4,7 մագնիտուդով եւս չորս հետցնցում: Ստացվող հաղորդումների համաձայն, յոթ բնակավայրերում տեղի Է ունեցել բնակելի շինությունների պատերի փլուզում, Կալգեշ գյուղում հայտնաբերվել Է առաջին զոհվածը:

«Առայժմ մենք չունենք ավերածությունների ամբողջական պատկերը: Տարերային աղետի շրջան են ուղարկվել փրկարարներ»,-հայտնել Է Խորասանի նահանգում Կարմիր մահիկի ղեկավար Մոհամադ Մագդուրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել