Սանկտ Պետերբուրգում ձերբկալվել է 6 մարդ՝ ահաբեկչական գործունեությանն աջակցելու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է Gzeta-ն, քննչական և օպերատիվ հետախուզական գործողության հետևանքով ձերբակալվել են Միջին Ասիայի 6 քաղաքացիներ, որոնք Ռուսաստան էին ժամանել աշխատելու համար:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ներկա պահին քննությունը տվյալներ չունի այն մասին՝ արդյոք ձերբակալվածները կապեր են ունեցել կամ ծանոթ են եղել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականցրած տղամարդու հետ:
Քննության տվյալներով՝ կասկածյալները 2015թ. նոյեմբերից մինչև օրս Սանկտ Պետերբուրգի տարածքում մարդիկ են հավաքագրել՝ ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու և «Ջեբհաթ Ալ-Նուսրա», ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումներում ներգրավելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



