Newmag.am-ը գրում է.
Հանրապետականները որոշեցին հանել Կոնգրեսի քվեարկությանը ներկայացրած առողջապահության բարեփոխումներինախագիծը, որն ուղղված էր Obamacare-ի դեմ:
Հարձակում՝ աջ ու ձախից
7 տարիների ընթացքում հանրապետականների դժգոհությունը 44-րդ ԱՄՆ նախագահի առողջապահակբարեփոխումներից չմեղմվեց. ամեն անգամ նրանք դեմ էին քվեարկում, ու ամեն անգամ Օբաման ստիպված էր լինումվետո դնել նրանց որոշմանը: Երբ նախագահական ընտրություններում հաղթեց Թրամփը, բոլորի համար պարզ էր, որհանրապետականների առաջին հարվածն ուղղվելու է Obamacare-ին: Թրամփն այդքան էլ հետաքրքրված չէր Obamacare-ով, նրա առաջին նպատակը Մեքսիկայի հետ պատի կառուցումն էր, երկրորդը՝ հարկային դաշտի բարեփոխումը: ՍակայնԹրամփին համոզեցին, որ հարկային բարեփոխումը դժվար կլինի իրականացնել՝ առանց Obamacare-իսահմանափակումների: Առավել ևս, որ դա կբերի բյուջեի պակասուրդի կրճատմանը: Ու Թրամփը համաձայնեց:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը կազմեց օրենքի նոր նախագիծ, որը կարող էր հալած յուղի պես անցնել Ներկայացուցիչների պալատով, Սենատով և հայտնվել Թրամփի սեղանին՝ հաստատաման համար: Սակայն ամեն չէ, որ ծրագրածի պես եղավ:
Առաջին օրից նախագիծը դարձավ թե՛ աջերի, թե՛ ձախերի թիրախ: Հասկանալի էր՝ դեմոկրատներն այդքան էլհեշտությամբ չէին համաձայնի «քար գցել» իրենց ծրագրի վրա, որի համար աշխատել էին ավելի քան 5 տարի, որըհամարվում էր Օբամայի միակ այցեքարտը: Թույլ տալ չեղյալ համարել Obamacare-ը, նշանակում էր հօդս ցնդեցնելՕբամայի թողած միակ ժառանգության վրա:
Ու դեմոկրատներն աղաղակեցին՝ չեղյալ համարել Obamacare-ը, նշանակում էր առնվազն 10 տարի 25 մլն ամերիկացու զրկել բժկական ապահովագրությունից: Ամեն անգամ առիթը բաց չէին թողնում ՝ հիշեցնելու այս թիվը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ