Բայց շատ բերանբաց ազգ ենք... ՀՀԿ-ական նախկին նախարար Մուրադ Մուրադյանը ֆաքսին սուրճ է հյուրասիրել՝ դարձրել ենք մատի փաթաթան... Բա ամոթ չի՞... Արմավիրի նախկին մարզպետ, հիմա ԱԺ գլխավոր խորովածագետ Հերոյան Ալբերտն էլ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ գոռում էր. «Ով խոսեց գլոբիլիզիցիայի մասին, անմիջապես անգործ կմնա»... Նկատի ուներ՝ օպտիմիզացիան... Հիմա ի՞նչ, ամեն տեղ պատմե՞նք էդ մասին... Կամ ես էլ բերանբացություն անեմ ու պատմե՞մ, որ տարիներ առաջ Գյումրու «ՇԻՐԱԿ» հեռուստատեսության եթերում միտումնաբար Ժորա Վարոսյանի միջոցով հարց ուղղեցի ՆԳ վարչության պետին, թե՝ «Քաղաքից չորս պիկասո են տարել, ի՞նչ եք մտածում»: Ու էդ ոստիկանապետս էլ հաջորդ օրը օպերատիվ խորհրդակցություն է հրավիրում ու գոռում. «Քաղքից պիկասո տեսակի չորս հատ զենք են տանըմ, Մութաֆյանն իմանըմ է, դուք չեք իմանըմ»... Լավ, բա մեզ ամոթ չի՞, որ էս ամենի մասին բարձրաձայն պատմենք: Մենք լռում ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել