Image may contain: one or more people and people sitting

Երկակի ստանդարտների մասին, ու թե ինչպես կարող է մամուլը փչացնել մարդու կյանքը
 

Երեկ, երբ Պետերբուրգում պայթեցրին մետրոն, այս լուսանկարի տղային տեսախցիկների ֆիքսած կադրերով արագ հանեցին ու ներկայացրին որպես ենթադրյալ ահաբեկիչ։ Պատճառներն ակնհայտ են. արտաքին տեսքն ու հանդերձանքը բոլոր նախադրյալներն ունեին։

Այս մարդը տեսնում է ինտերներում, որ իրեն տեռորիստի տեղ են դրել, ինքնակամ գնում է ոստիկանություն ու ասում, որ ինքը կապ չունի։
Ու ինքը ճիշտ էր։ Ահաբեկիչը լրիվ ուրիշ մարդ էր՝ 23 տարեկան կիրգիզ։

Ու էսօր էս մարդն ուզել է Մոսկվայից ինքնաթիռով թռչել Օրենբուրգ, ուղևորները բունտ են արել՝ պնդելով, որ չեն թռչի նրա հետ մի ինքնաթիռով։

Արդյունքում չեն թողել՝ թռչի...

Այ սրա համար են ասում մամուլին, որ թարգեն մարդկանց լուսանկարներ հրապարակել՝ հանցագործներ, ինքնասպանության փորձ անողներ և այլն... Ինչ-որ մի պահի դա կարող է ճակատագրական դառնալ մարդու համար։

Ի վերջո, հարգեք մարդկանց՝ անձնական կյանք ունենալու իրավունքը ու մի՛ խախտեք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը։Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել