Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առողջություն է մաղթել Իռլանդիայի հավաքականի և «Էվերթոնի» կիսապաշտպան Շեյմուս Քոուլմանին, ով Ուելսի հավաքականի դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ:
-Տեսել եմ Շեյմուս Քոուլմանի վնասվածքը, շատ եմ ցավում նրա համար: Ցանկանում եմ շուտափույթ ապաքինում: Շատ ծանր վնասվածք էր, երբ ես տեսա, թե ինչպես ծալվեց ոտքը, շատ վատ զգացի: Ցանկանում եմ աջակցել նրան ու ասել, որ ուժեղ լինի ու հնարավորինս արագ շարք վերադառնա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armfootball.com/arm/news/87336/henrikh-mkhitaryan-vtangy-khaxi-baxkacucich-maseric-e.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել