Կասկածամտությունը հիմնված է կանխակարծության վրա, այն դեպքում, երբ զգայուն ուշադրությունը ելնում է նրանից, որ արտաքին տպավորությունը խաբուսիկ է: Կասկածամտությունը իրենից ներկայացնում է աշխարհի մասին կարծիքի մաս, իսկ զգաստությունը առաջանում է այն բանից հետո, երբ մարդը բաժանվում է աշխարհի մասին իր կարծիքից, և նրա գնահատականները ազատ են կանխակարծությունից:

Միակ տարբերությունը զգացողության և զգաստության միջև կայանում է նրանում, որ զգաստությունը հիմնվում է հուսալի գիտելիքների վրա, իսկ զգացողությունը հաստատվում է միայն փորձով:

Զգաստությունը օգտագործվում է, երբ գործ ունենք հայտնիի հետ: Հանդիպելով անհայտին` գործողությունների ուղղությունը պետք է որոշել զգացողությամբ:

Ռացիոնալ միտքը նման է համակարգչի, և որևէ ֆունկցիա կատարելու համար պետք է այն ծրագրավորել:

Մարդը պետք է իր երազանքներին տա հստակ սեփական արժեքներ: Դա չափազանց կարևոր է, քանզի երազանքներում ամեն ինչ պետք է ունենա լիակատար ազատություն:

Մարդկանց երազները հաճախ չեն իրականանում միայն նրա համար, որ նրանց մտադրությունները չափազանց խառն են ու մութ:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել