Ժամանակն է խոսել ըստ էության։Ժողովրդի կողմից համատարած ապատիան ու վաճառվելու գործում գլխավոր մեղավորը իրենց ընդդիմադիր համարող ուժերն են, ովքեր չմիավորվեցին ու ժողովրդի մոտ չձևավորեցին ապագայի տեսլական այն հույսը, որ փոփոխություններ կլինեն:
Ժառանգությունը հենց սկզբից դրեց այդ նշաձողը՝ փորձելով միավորել իրենց ընդդիմադիր համարող բոլոր գործիչներին: Մենք փորձեցինք ստեղծել մի այնպիսի դաշինք, որի մեջ ներգրաված կլինեին բոլոր ուժերը, որը մինչև ընտրության օրն արդեն հաղթած կլիներ՝ ժողովրդի մոտ ձևավորած լինելով ապագայի տեսլական: Բայց ստացվեց այնպես, որ Ելքի անդամները բանակցությունների կեսից հայտարարեցին իրենց դաշինքի ստեղծման մասին՝ իրենց կոչելով միակ ընդդիմություն՝ այդպիսով ձախողելով մեծ դաշինքի ծրագիրը: Արդյունքը եղավ այն, ինչ եղավ. դատողությունները թողնում եմ ձեզ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep93/posts/1675440919150038?notif_t=close_friend_activity¬if_id=1491290236470870
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



