Մինչև ընդամենը վերջերս մեր իրականության մեջ ընտրություններից հետո մրցակից ուժերի կողմից հաղթողին շնորհավորելը համարվում էր արևմտյան ընտրական մշակույթ։ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարծես թե կոտրում են այդ կարծրատիպը։ Այն նաև դառնում է մեր քաղաքական իրականության մաս։ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից հետո ընտրական գործընթացներին մասնակցած քաղաքական ուժերն ընդունել են արդյունքները։ Սա բարձր ժողովրդավարության, բոլոր քաղաքական ուժերին ազատ գործելու ու ինքնաարտահայտվելու ցուցիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: