«Ժառանգությունը» հայտարարեց, որ պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին ու վաղը կներկայացնի ավագանու իր ցուցակը: Եթե չենք մոռացել, «Ժառանգության» առաջնորդն էլ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը նախագահի երդումը կտա միայն «Ժառանգության» առաջնորդի դիակի վրա: Հիմա այս ցուցակով պարզվում է, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կայացավ, ապա «Ժառանգությունը» քաղաքապետի ընտրություններին է գնալու իր առաջնորդի դիակը իր առաջն ունենալով: Թարգ տվեք, ժողովուրդ ջան, որևէ ընտրություն չարժի, որպեսզի մարդ իրեն գցի այսպիսի վիճակների մեջ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել