Tert.am-ը գրում է․
![]()
Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա դեռահասի, ով մեղադրվում է անչափահաս աղջկան բռնաբարելու և իր գործողությունները Facebook Live ուղիղ եթերով հեռարձակելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:
Տասնհինգամյա ամերիկուհին հարձակման է ենթարկվել մարտի 19-ին տուն գնալու ճանապարհին: Նրան հաջողվել է գտնել մի քանի օր հետո միայն, երբ հարձակվողը որոշել է հեռարձակել հանցագործությունը սոցիալական ցանցում: Ուղիղ եթերում տեսանյութը դիտել են 40 հոգի:
Ոստիկանությունը նշել է, որ հրապարակային դարձած միջադեպից հետո աղջկա ընտանիքը ստիպված է եղել տեղափոխել մեկ այլ քաղաք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/04/03/facebook-live/2329083
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել