Tert.am-ը գրում է․
![]()
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ ավելի քան 113 հազար քաղաքացիներ բերման են ենթարկվել հուլիսին երկրում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո՝ Իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի ՖԵՏՈ կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով, գրում է Hurriyet-ը:
Ըստ նրա՝ այդ թվում կալանքի տակ են գտնվել 10 հազար 732 ոստիկան, 7 հազար 643 զինվոր, 168 գեներալ, 2 հազար 575 դատավոր և դատախազ, ինչպես նաև 208 պաշտոնատար անձինք և վերջապես 26 հազար 177 շարքային քաղաքացիներ:
Սոյլուն նշել է, որ ներկայումս շարունակում են կալանքի տակ մնալ ավելի քան 47 հազար կասկածյալներ: Ավելի քան 65 հազար մարդ ավելի ուշ ազատ է արձակվել, իսկ 41.5 հազարն առայժմ մնում են իրավապահների հսկողության տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ