Իոաննիսյանի հայտարարություններին թվական ու փաստական հիմնավորված պարզաբանում անմիջապես տրվեց, ու թվում էր՝ խնդիրը
սպառված է: Սակայն ժամեր անց նույն անձնավորությունը Մեդիա կենտրոնում կրկնաբանում է արդեն իսկ պարզաբանվածը՝ խոսքը
համեմելով «փաստորեն», «միգուցե», «անգամ»
թեականություններով: Օրեր շարունակ լուրջ խնդիրների մասին բարձրաձայնած Դանիել
Իոաննիսյանը իրեն մտահոգող հարցերի մասին, ինչպես ինքն է պնդում, պետք է որ հիմնավոր ու արձանագրված փաստերով խոսեր, բայց կրկին
ականջալուր ենք նրա ենթադրամտահոգություններին, ինչը հերթական անգամ, մեղմ ասած, կասկածի տակ է դնում Դանիել Իոաննիսյանի հայտարարության արժանահավատությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1599846083376607?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել