Հարգելի՛ Arpine Hovhannisyan
Այն, որ elections.am կայքում տեղադրված են մարդկանց անուն-ազգանուններն ու տան հասցեն, լռում եմ, այն, որ այսօր մատնահետքներ ենք թողնում չգիտես՝ ում համար, և որտեղ է դա կուտակվում, և ով կարող է դրանից օգտվել, դա էլ կլռեմ, բայց ո՞վ է իրավունք տվել ընտրություններից հետո հրապարակել իմ կամ որևէ այլ մարդու անձնական ստորագրությունը:
Մի՞թե այդ փոփոխությունն ընդունելիս ոչ մեկ չի բարձրացրել անձնական տվյալների պահպանության հարցը:
Մի՞թե չէր կարելի ավելի լայն հանրային քննարկում անցկացնել:
Հասկանում եմ, ժողովրդավարություն, ֆլան-ֆստան, բայց այսքան կարելի է ներխուժել քաղաքացու անձնական տարածք:
Հորդորում եմ կա՛մ չհրապարակել ստորագրությունների հատվածը (ում որ պետք է, թող գնա ստուգի), կա՛մ մաքսիմալ լղոզել և փոքրացնել ստորագրությունների հրապարակվող չափը, մինչև օրենքի մեջ համապատասխան փոփոխություն մտցվի: