Ամերիկացի երգիչ, վոկալիստ և «Maroon 5» փոփ-ռոք խմբի կիթառահար Ադամ Նոա Լևինը ծնվել է 1979թ. մարտի 18-ին Լոս Անջելեսում: Դպրոց հաճախելուն զուգահեռ` Ադամը խաղացել է բասկետբոլի թիմում, որը ղեկավարում էր իր հայրը: Լևինի ծնողները բաժանված են, եղբայրներից մեկն էլ համասեռամոլ է ու չի թաքցնում այդ փաստը: Ինչ վերաբերում է Ադամի անձնական կյանքին, ապա նշենք, որ չնայած նա իր ընկերուհուն նվիրեց «Songs about Jane» ալբոմը, նրանք այդպես էլ չմիացան:

1995թ. Ադամն ու իր դպրոցական ընկերները որոշում եմ զբաղվել երգարվեստով և խումբ են կազմում, որն այսօր հայտնի է ամբողջ աշխարհում: «Maroon 5»-ը 1995 թ.-ին այլ անվանում ուներ` «Karas flowers», քանի որ խմբի 4 դպրոցական ընկերներն էլ սիրահարված էին Կառա անունով մի աղջկա:

1997թ. նրանք, պայմանագիր կնքելով «Reprise Records» ստուդայի հետ, թողարկում են «The Fourth World» («Չորրորդ աշխարհ») ալբոմը: Բայց այն հայտնի չի դառնում և «Reprise Records»-ը չեղյալ է համարում պայմանագիրը: Խումբը հաջողության է հասնում 2004թ. իր «This love» սինգլով, իսկ 2005թ. ստանում իր առաջին Գրեմմի մրցանակը «Լավագույն նոր կատարող» նոմինացիայում:

Ադամ Լևինը տառապում է հազվադեպ հանդիպող հիպերտենզիայի սինդրոմ հիվանդությամբ:
2010-2012թթ. Ադամը հանդիպում էր «Victorias Secret»-ի մոդելներից Աննա Վյալիցինայի հետ: Սակայն 2012թ. «People» ամսագրին տրված հարցազրույցում Աննան նշում է, որ նրանք այժմ պարզապես լավ ընկերներ են:



