Ավարտվեց «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը, ինչի կապակցությամբ դերասանուհի Անի Երանյանը հրաժեշտի նամակ է գրել Ֆեյսբուքի իր էջում: Նա նաև խնդրանքով դիմել է Աստծուն:

«Ահա ավարտվեցին «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի նկարահանումները... Եվս մի կյանք, ևս մի ակնթարթում.... Կկարոտեմ բոլորին.... Կկարոտեմ Նարեին.....ումից իրոք շատ բան սովորեցի ես` Անի Երանյանս..... Ինչևէ..... Ինչ ունի սկիզբ, ունի նաև Վերջ! Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ում հետ աշխատել եմ, ում հետ անցկացրել եմ արդեն բոլորած 5-րդ տարին... Շնորհակալ եմ այդ բոլոր մարդկանց, ովքեր սիրով հետևել են մեր բուռն աշխատանքին և գնահատել յուրաքանչյուրիս աշխատանքը: Շնորհակալ եմ իմ երկրպագուներից: Դուք ինձ և մեզնից յուրաքանչյուրին հավատ եք ներշնչել աշխատելու և ստեղծագործելու... Ուզում եմ, որ շարունակեք հավատալ, բարին միշտ հաղթում է...և թող բոլորիս հոգում լինի Սեր, Հավատ և Ձգտում դեպի առաջ: Եվ ամեն բանի վերջում բոլորս հիշում ենք սկիզբը, թե ինչպես ամեն ինչ սկսվեց........ Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար.... Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ! ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ԻՆՁ ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ!.......»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել