Աստված ասում է. «Լավ չէ մարդուն միայնակ այս աշխարհում, նրան անհրաժեշտ է իրեն համապատասխան օգնական: Տղամարդը միայնակ թերի է աստվածային գաղափարն իրականացնելու համար»: Կնոջ անհրաժեշտությունն ու բարձրարժեքությունը հասկանալով` Ադամի կողքին ստեղծում է Եվային: Ադամը պետք է սիրեր Եվային, իսկ կինը լիներ ամուսնուն հնազանդ և աջակից: Եվ այդ ամենի հիմքում հարգանքն էր…
Ձեզ դուր է գալիս, երբ օրինակ որևէ հանդիպման ժամանակ դուք հարմարավետ տեղավորված եք աթոռի մեջ, իսկ ձեր կողքը մի կին ծանր աթոռն է մի կերպ տեղափոխում նստելու համար: Կարծում եմ պատասխանը պետք է լինի` ՈՉ:
Երբ ականատես եք լինում նման դեպքերի, օգնեք, կինն անշնորհակալ չէ և անպայման կգնահատի ձեր արարքը: Կամ միշտ չէ, որ տղամարդիկ գիտակցում են, որ պետք է դուռն իրենք բացեն կամ սեղանի շուրջ տեղավորվելիս առաջ աթոռը մոտեցնեն, տաքսի նստելիս նստեն ոչ թե վարորդի, այլ կնոջ կողքին: Ա՜խր դուք կնոջն եք ուղեկցում, ոչ թե վարորդին:

• Աստիճաններով բարձրանալիս կամ իջնելիս գերադասելի է, որ տղամարդը մեկ երկու աստիճան կնոջից առաջ լինի, վերջինիս անվտանգության նկատառումներով:

• Փողոցում, ինչպես նաև այլ հասարական վայրերում կանանց նկատմամբ ուշադրությունը նույնպես կարևոր է:

• Մայթով քայլելիս կանայք պետք է քայլեն ամենահարմար և ապահով մասով, իսկ տղամարդիկ պայմանականորեն «վտանգավոր» մասով` մայթեզրերով:

• Իսկ եթե ղեկին կին է, հնարավորության դեպքում զիջեք նրան և մի նախատեք մեքենան վատ վարելու համար, ձեր զիջմանը պատասխան կստանաք գեղեցիկ ժպիտ: 

• Վերելակ մտնելիս առաջինը պետք է անցնի տղամարդը և օգնի կնոջը: Ապահովության համար, պետք է բռնել վերելակի դուռը, այնուհետև քաղաքավարի հարցնել ձեր ուղեկցուհու անհրաժեշտ հարկը, ապա սեղմել համապատասխան կոճակը: Տղամարդը փողոցում քայլելիս պարտավոր է ծանր պայուսակները տանել անձամբ, այլ ոչ թե թողնել կնոջ հայեցողությանը: Իսկ քաղաքային տրանսպորտում մի մոռացեք զիջել տեղը:

Իջե’ք, իջե՛ք, երազներ, շոյող, անուշ երազներ…

Հաճախ կանացից լսում ենք, որ երազում են ունենալ երջանկություն, փոխըմբռնում և հարգանք ընտանիքում, ներդաշնակություն իրենց կյանքում: Երազում են հաջողության, հասկացվածության մասին: Սիրելի մարդու հոգածության, հարգանքի և անմնացորդ սիրո: Իսկ մի՞թե կանայք արժանի չեն դրան, իհարկե արժանի են:
Կնոջ հարգանքին արժանանալու համար այս խորհուրդները կարող են օգնել:

Հարգեք ձեզ:

Ամենից առաջ պետք է ունենալ սեփական արժանապատվության գգացմունք: Եթե կինը կամ աղջիկը տեսնում է, որ դիմացինը ինքն իրեն չի հարգում, կարող է մտածել, որ դիմացինը չի կարող հարգել նաև իրեն, պարզապես նրա համար դա կարևոր չէ:
Ինչ ցանես, այն էլ կհնձես:


• Հարգանք, հարգանք և կրկին հարգանք կնոջ նկատմամբ: Եթե ցանկանում եք, որ փոխադարձ հարգանքի մթնոլորտ տիրի: Եթե ցույց տաք կնոջը, որ «դողում» եք նրա և ձեր հարաբերությունների համար, քանի որ նա ձեզ համար շատ թանկ է, միանգամից կշահեք նրա սիրտը և բարիդրացիական վերաբերմունքը: Կինը սիրում է իրեն պաշտպանված զգալ, ցույց տվեք, որ դուք պատրաստ եք նրան պաշտպանել ամեն րոպե: 

Ժամանակն՝ անցկացրած կնոջ հետ, չի կարելի համարել կորցրած: Անդրե Մորուա

• Ուշադիր լսեք, երբ կինը խոսում է և պատմում իր մասին: Այդպես նա կսիրի ժամանակն անցկացնել ձեր միջավայրում և մթնոլորտում: Կանայք ամեն դեպքում կին են: Սիրում են խոսել, իսկ տղամարդիկ պետք է փոքր-ինչ համբերատար լինեն:

• Թուլացեք նյարդերը և հանգստացեք:

• Կանայք հաճախ մեղադրում են տղամարդկանց. «Նրանց հետ անհետաքրքիր է ժամանակն անցկացնել»: Սիրելի տղամարդիկ, ժամադրության գնալիս թուլացեք և մի լարվեք: Լարվածությունը կարող է կաշկանդված մթնոլորտ ստեղծել: Իսկ եթե աղջիկը ձեզ հետ իրեն ազատ չզգա, հաջորդ ժամադրությունը չի կայանա: Եթե դուք կարողանաք աղջկան ծիծաղեցնել և բարձրացնեք նրա տրամադրությունը, նա ձեզ կհարգի և կընդունի, քանի որ դուք կարողացաք նրա դեմքին ժպիտ արթնացնել:

• Մի՛ ստեք: Բոլոր տղամարդկանց պետք է հայտնի լինի, որ սուտը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին զայրացնում է: Եթե օրերից մի օր կինը հասկանա, որ ստել եք, նա անվերադարձ կկորցնի ձեր նկատմամբ հարգանքը: Իսկ, երբ նկատում է, որ անկեղծ եք և վստահում եք նրան, նա կլինի առավելագույն անկեղծ և վստահելի: Կանայք սիրում են գնահատված լինել:

Կնոջ աչքերում պետք է գաղտնիք լինի…

• Երբ կինը խոսում է, նայեք նրա աչքերի մեջ: Երբ նա խոսում է ձեզ հետ, ցույց տվեք, որ կարելի է ձեզ վստահել և խոսել ամեն ինչից` ցանկացած խնդրից և անախորժություններից: Կինը պետք է հասկանա, որ կարող է հույս դնել ձեր օգնության վրա` ակնկալելով աջակցություն:

Այն տղամարդը, ով խելացի է խոսում սիրո մասին, այնքան էլ սիրահարված չէ: ժ. Սանդ

• Հաճոյախոսությունը, ջերմ խոսքերը շոյում են կանանց, բայց միայն լիովին անկեղծ խոսքերը, որոնք արտահայտում են վերաբերմունք, անհատական են և ոչ վերամբարձ: Եթե ուզում եք հաճոյախոսել ձեր սիրելիին և չգիտեք ինչպես, մի հիշեք անտիկ գրականությունը, դա կարող է նմանվել քծնանքի, այլ պարզապես ասեք սրտից հնչած 3 խոսքեր… Իսկ եթե հարմար առիթ չէ, ուղղակի լռեք, կանայք հասկանում են սրտով և աչքերով… Իսկ հաճոյախոսություն անելիս հիշեք` վիրավորական է, երբ շեշտում են միայն արտաքին գեղեցկությունը, պետք է նկատի ունենալ նաև խելքը:

Սիրելի տղամարդիկ, կրկնեք, որ հարգում եք բոլոր կանանց, բացի նրանցից, ովքեր անհարգալից են ձեր նկատմամբ: Կանայք նույնպես պետք է հասկանան, որ առանց փոխադարձ հարգանքի ոչինչ այս կյանքում չի ստացվի:

Ա՜խ այդ կանայք:

Կնոջ հարգանքը տղամարդու նկատմամբ նույնպես պետք է արտահայտվի:
Կինը պետք է ընդունի տղամարդուն այնպիսին, ինչպիսին կաք, ինչը չի խանգարի վերջինիս լինել իր նման:
Կինը պետք է կարողանա ընդունել իր սխալը, պատրաստ լինել փոխըմբռման և համաձայնության:
Հարգի տղամարդու կարծիքը, զգացմունքները և նրա ընկերներին:
Պատրաստ է լուծել առաջացած կոնֆլիկտը, անկեղծ և բաց զրույցի միջոցով:
Սիրելի կանայք, եթե երբեմն տղամարդիկ անհարգալից են ձեր նկատմամբ, հնարավոր է, որ առաջինը դուք եք սխալ վերաբերմունք ցույց տվել: Երբեմն սխալները պետք է փնտրեք ձեր մեջ:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել