Картинки по запросу արթուր գևորգյանԿՈՉ և ՀՈՐԴՈՐ ԲՈԼՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Հարգելի գործընկերներ,
թեև հասկանալի է, որ այսօր բավականին ծանրաբեռնված աշխատակարգով եք աշխատում, այնուամենայնիվ, հորդորում եմ նախապես ճշտել ինչ-որ մեկի կողմից շրջանառության մեջ դրվող այս կամ այն լուրը, ապա նոր միայն հրապարակել:
Նախ՝ ինչ-որ մեկը սուտ տեղեկություն շրջանառեց, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրությունից հետո չի պատասխանել լրագրողների հարցերին, մինչդեռ տեղում եղել է ընդամենը 1 լրատվամիջոցի ներկայացուցիչ, ով փորձ անգամ չի արել մոտենալ ու հարցեր տալ քաղաքապետին:
Երկրորդ՝ ապատեղեկատվությունը ինչ-որ տաքսի ծառայության պատկանելությունը քաղաքապետի ընտանիքին վերագրելն էր: Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է: Երևանի քաղաքապետին և նրա ընտանիքին պատկանող գույքի հայտարարագիրը ներկայացված է ԿԸՀ: Ցանկացողները կարող են ծանոթանալ:

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՒՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել