Ամենաքիչը զարմանալի է, երբ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը խոսում արտագաղթի մասին: Աբովյան քաղաքն ու հարակից գյուղերը վերածելով ֆեոդալական հենակետի՝ Գագիկ Ծառուկյանն ու նրա վարձկանները միլիոնավոր դոլարների հասնող ավտոշարասյուներով և թիկնապահ գնդերով այնպիսի բարոյահոգեբանական իրավիճակ են ստեղծել, որ խթանել են բնակչության մի զգալի հատվածի ներքին և արտաքին միգրացիան:
Խոսենք թվերով. 1998թ.-ի հունվար ամսվա դրությամբ Աբովյան քաղաքում մշտապես բնակվում էր 61.100 մարդ, իսկ 2012թ.-ի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ բնակվում է 47.600 մարդ: Հիշեցում. 1998-2012 թվականներին Աբովյանի «царь и бог»-ը Գագիկ Ծառուկյանն էր և հենց նրան պետք է հարց ուղղել, թե որտե՞ղ են 13.500 ՀՀ քաղաքացիները, հիասթափվել են ֆեոդալական վարքուբարքերից ու հեռացել են ՀՀ այլ մարզեր և քաղաքնե՞ր, արտասահմա՞ն, թե՞ չեն ցանկացել օգտվել տրակտորա-ակնոցային բարեգործությունից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել