Այնպիսի տպավորություն է՝ ասես ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներին թվում է, որ այսօր ոչ թե Երջանկության միջազգային օրն է, այլ սեփական ավելի քան համեստ մտավոր ունակությունները ի ցույց դնելու։
Այս առումով աչքի է ընկել նաև նախկին բնապահպանության նախարար Մուրադ Գրիգորյանը, ով, հերքելով տարածված այն լուրերը, թե Արարատի մարզպետ Լոնդիկին պատրաստում են փոխարինել իրենով՝ Մուրադ Գրիգորյանով, նաև հիշեց տարուց ավել վաղեմության պատմությունը, երբ մի շարք լրատվամիջոցներ տարածել էին լուր, համաձայն որի մի անգամ, երբ Գրիգորյանը դեռ նախարար էր, նրա աշխատասենյակ է մտնում քարտուղարուհին և ասում է՝ «Պարոն նախարար, ֆաքսն է եկել, ի՞նչ անեմ», ինչին Գրիգորյանն ի պատասխան ասել էր. «Դե կոֆե դիր, հյուրասիրի, մինչև ես ազատվեմ»:
Արդեն իսկ ծիծաղելի է, բայց երբ կարդացի Մուրադյանի այսօրվա պարզաբանումը, հասկացա, որ շատ սխալ էի, քանզի հիվանդների վրա չեն ծիծաղում, իսկ օլիգոֆրենիան հիվանդություն է...
Գրիգորյանն ասել է. «Եթե իրականությանը մի տոկոս համապատասխաներ, գուցե համաձայնեի: Նախկինում էլ իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ իբր ասել եմ` ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում: Հարց եմ Ձեզ տալիս, նախարարը, եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում»... Փաստորեն Գրիգորյանը այդպես էլ չի հասկացել, որ Ֆաքսը մարդ չէ, նրան թվում է՝ նրան ծաղրում են, որովհետև նա ինչ-որ Ֆաքս անունով մարդու սուրճ ընդունարանում է հյուրասիրել և ոչ իր աշխատասենյակում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/282115935255511?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել