Հենց նոր աչքիս առաջ Արաբկիրում ընտրակաշառք տվեցին։ Բայց քանի որ չունեմ տեսագրություն, ձայնագրություն կամ այլ փաստեր, ուստի չեմ կարող կոնկրետ ասել` ովքեր տվեցին, ում տվեցին, որ ուժի ու թեկնածուի համար. եթե ասեմ, ապա այն կհամարվի սուտ մատնություն, ու ես խնդիրներ կունենամ։ Ոչ մի բան չեմ կարող անել։
Սրա դեմը առնել չենք կարող հիմա։ Բայց սրա վրա որոշակի ազդեցություն ունենալ կարող ենք։ Գնացեք վաղը ընտրության ու որքան շատ գնաք, այնքան այս առևտրի ազդեցությունը քիչ կլինի մեզ վրա։
Իմ տեսած այդ փող վերցնողը որոշեց իմ ապագան։ Փորձենք հնարավորինս խանգարել նրանց։ Իրատես եմ ու գիտեմ, որ այս պահին սրանց հաղթել չենք կարող։ Բայղ վաղը, մյուս օրը հաղթելու ենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/1221836334581207
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել