1. Երբեք մի ասեք ուրիշների մասին, որ նրանք տգեղ են: Միգուցե այդ նույն բանը ձեր մասին են ասում:
2. Ավելի դժվար աշխատանք գոյություն չունի, քան ձգտել լինել գեղեցիկ առավոտից մինչև կեսգիշեր:
3. Բոլոր մարդիկ տարիների ընթացքում կորցնում են երիտասարդությունը, գեղեցկությունը, առողջությունը, փառասիրությունը: Եվ միայն հիմարությունը երբեք չի լքում մարդկանց:
4. Ամենախելացի բանը, որին հասել է մարդը, կնոջ սիրելու կարողությունն է և նրան երկրպագելը: Կնոջ հանդեպ սիրուց այս աշխարհում ծնվել է ամենագեղեցիկը:
5. Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարի կինը սրտին: Առաջինը մի գեղեցիկ բան է, իսկ երկրորդը՝ հարստություն:
6. Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, թե չէ ոչ մի շպար չի օգնի: Կոկո Շանել
7. Ինչքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի արագ են թռչում ժամանակը և փողերը:
8. Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին։ Սենեկա Կրտսեր
9. Հրապուրանք` անբռնազբոս զգացմունքներ, գրացիա` անբռնազբոս շարժումներ:
10. Նա չէ գեղեցիկը, ում ձեռքերը կամ ոտքերն են գովում, այլ նա, ում ողջը թույլ չի տալիս հիանալ առանձին դետալներով:
11. Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում։
12. Մի ծաղիկը ավելի լավ է հաղորդում ծաղկի պերճությունը, քան հարյուրը։
13. Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի, ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը։
14. Տխրության մեջ էլ գեղեցկություն կա։ Չարլի Չապլին
15. Հաճախ աչքերը փակում են հենց միայն նրա համար, որպեսզի տեսնեն ամենագեղեցիկը։ Պոնտիկ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: