Լևոն Բարսեղյանը տարածել է հայտարարություն՝ շտապելով աչքալուսանք տալ և շնորհակալություն հայտնել գոնե իրեն ցուցակում թողնելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր հասցեում այլ անձինք կան:
Շտապողականություն դրսևորելու փոխարեն Լևոն Բարսեղյանին խորհուրդ եմ տալիս աչալրջություն ցուցաբերել և իմանալ իր ճիշտ հասցեն: Պատահական չէ, որ հրապարակված լուսանկարում նա ցուցաբերել է աճպարարություն՝ հրապարակելով միայն Գյումրի քաղաքի Ղանդիլյան փ., 27 Ա շենքի 16 բնակարանի բնակիչների տվյալները՝ առանց իր տվյալների:
Պարոն Բարսեղյան, եթե չգիտեք Ձեր իրական հասցեն, չեմ զլանա, կտեղեկացնեմ, որ այն նույն փողոցի ոչ թե 27 Ա շենքն է, այլ 27 Բ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/734604796701644?notif_t=close_friend_activity¬if_id=1491111354540474
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել