«Ամուսնանա՞լ արդյոք երկրորդ անգամ, թե՞ հետագա ամբողջ կյանքում մենակ փթել» թեման քննարկելուց հետո «Ազատ գոտի» հաղորդմանը առաջարկում եմ ևս մի քանի անչափ հետաքրքիր, սուր ու շուտափույթ լուծում պահանջող թեմաներ` քննարկման համար.
1. Արդյոք ճի՞շտ են ժամանակակից ջակուզիները, թե՞ չպիտի շեղվել ավանդույթներից ու շարունակել լոգանք ընդունել ցնցուղով...
2. Ճի՞շտ է արդյոք շարունակել կրել տնային դամաշնիկներ, թե՞ ավելի նպատակահարմար է դրանք փոխարինել ժամանակակից կեդերով:
3. Պոմիդորո՞վ ձվածեղ, թե՞ ...
4. «Սևահե՞ր, թե՞ շիկահեր աղջիկներ»-ի թեման քննարկելուց հետո` «սափրվա՞ծ, թե՞ անթրաշ տղաներ». գենդերային հավասարությունը լավ բան ա... Համ էլ ադաթի հարց կա:
5. Հարս-սկեսուր, զոնքաջ-փեսա: Հապա ո՞ւր են հարսնաքույրն ու ազաբ բաշին: Մի քիչ ռոմանտիկ եղեք էլի ... ույշ
հ.գ. Իսկ եթե լուրջ` ավանդույթները հանգիստ թողեք, ամեն կենցաղային հարց էլ որպես հին ադաթ մի ներկայացրեք......
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/abgaryan.lilit/posts/435386123210747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել