Պետության կողմից տևական ժամանակ է ինչ իրականացվում է ներդրում կատարող ընկերությունների հարկային բեռի թեթևացում: Այս անգամ գործադիր մարմնի կողմից արտոնություններ ստացել են կարի արտադրամասը ընդլայնող ընկերություն, որը պատրաստվում է կատարել 20 մլն դրամի ներդրում և բացել 15 նոր աշխատատեղ: Դրանից զատ արտոնություն է տրվել մեկ այլ ընկերության, որը Հայաստանում կատարելու է 423 մլն դրամի ներդրում և բացելու 4 աշխատատեղ:
Գործադիրը հավանություն է տվել նաև պողպատյա ամրաններ և աղացման գնդեր արտադրելու համար 2.5 մլրդ դրամի ներդրում իրականացնող ընկերությանը հարկային արտոնություն տալու առաջարկը: Վերջիններիս կողմից բացվելու է 32 աշխատատեղ: Ինչպես տեսնում ենք՝ խրախուսման քաղաքականությունը նպաստում է ներդրումների և աշխատատեղերի ավելացմանը:
Ռուբեն Խաչատրյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1867678930178700&id=100008098336391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել