Պարզվել է, որ մեր սիրելի նախագահը, պարզաբանեմ՝ Սերժ Սարգսյանը, ունի սկզբունքներ, որոնք երկար տարիներ հայտնի չէին լայն հասարակությանը, ու դրա պատճառով երկար մտորում էինք, թե ինչու Ս. Ս-ն ժողովրդի հետ չի խոսում ու նրա դարդը չի կիսում: Վերջապես բացահայտվեց՝ նախագահը սկզբունքային է համարում չխոսել աշխարհի վրա դառնացած ու սոված մարդկանց հետ, բա էլ ո՞նց խոսի տարիներով կիսաքաղց բնակչության հետ, դա դեմ է չէ՞ իր սկզբունքներին: Դատելով վերը նշվածից՝ եզրակացնւմ եմ, որ Ս. Ս-ի զրուցակիցը կարող է լինել միայն «Փարվանայում», «Բիլաջոյում», և ինչու չէ (եթե չեն վախեցել) «Հարսնաքարում» կուշտ հաց կերած մարդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել