Հարգելի բարեկամներ,
Տեղեկացնում ենք, որ օրեր առաջ մեր կողմից Ֆեյսբուքում տեղադրվել էր տեղեկատվություն 13-ամյա Թամարա Խաչատրյանի մասին: Հիշեցնեմ, որ «Սեյվ դը չիլդրեն»-ին դիմել էր մի երեխա, ավելի ճիշտ նրա հարևանուհին՝ սարսափելի ծանր իրավիճակում գտնվող երեխային օգնելու խնդրանքով: Երեխան՝ 13 տարեկան Թամարան, 7 տարեկանում կորցրել է հորը, իսկ ս.թ. հունվար ամսին 58-ամյա մայրը ուղեղի կաթված է տարել և ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքը հաջողվել է փրկել, սակայն նա այժմ անկողնային հիվանդ է, չի քայլում, ունի խոսքի խանգարում, նորմալ բուժում չի ստանում: 13-ամյա աղջիկը սիրով ու պատրաստակամությամբ է խնամում մորը, միայն թե հացի ու դեղերի խնդիրը կարողանա լուծել... Երևի պարզ է, թե ինչպիսի սոցիալական վիճակում է գտնվում այս ընտանիքը: Հարազատներ ունեն, որոնք որևէ կերպ չեն օգնում երեխային և նրա մորը: Մինչ հիվանդությունը մայրը հավաքարար էր աշխատում Հայփոստում, և նրանք երկուսով մի կերպ գոյատևում էին, այժմ բացարձակ անմարդկային պայմաններում, հաճախ կիսասոված երեխան դպրոց է գնում: Թամարան եկել էր մեզ մոտ, հրաշք աղջիկ էր, խելացի, զուսպ, 13 տարեկան, բայց հայացքում տասնյակ տարիների տանջանք կար, ու երբ խոսում էինք, հազիվ էր զսպում արցունքները... «Սեյվ դը չիլդրենը» երեխային կօգնի ինչով հնարավոր է, բայց ցավոք երկարատև աջակցություն չի կարող ցուցաբերել` հաշվի առնելով, որ մենք իրականացնում ենք համայնքային ծրագրեր և անհատական ծրագրերի հնարավորություն չունենք: Երեխան շատ լավ է սովորում, ուզում է ուսումը շարունակել, սակայն հնարավորություն չկա, մտածել է՝ ավելի հարմար է գնալ հարևանությամբ գործող քոլեջը, դիզայն սովորել, գոնե աշխատանք կճարի... Շատ խրախուսեցինք, որ անպայման սովորի, 9-րդ դասարանով չբավարարվի ու խոստացանք գտնել բարի մարդիկ, կազմակերպություններ, ովքեր պատրաստ են օգնել այս ընտանիքին: Կից նաև երեխայի նամակն է, որն ուղարկվել է մոտ 40 հասցեներով՝ պետական պաշտոնյաներ, կաթողիկոս, բիզնեսներ, ՀԿ-ներ, բայց նրանց կյանքում ոչինչ չի փոխվել:
Այսօր ուրախությամբ տեղեկացա, որ որոշ բարերարներ երեխային նվիրել են լվացքի մեքենա և հեռուստացույց, որը նրան շատ էր ոգևորել:
Բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն օգնելու Թամարային և նրա մորը, արդեն կարող են փոխանցումներ կատարել Թամարա Խաչատրյանի բանկային հաշվին.
ՀՀ Դրամով`
HSBC Բանկ Հայաստան
004-113353-001
ԱՄՆ Դոլարով
004-113353-101
BENEFICIARY BANK
HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC Bank USA
New York US
SWIFT address:MRMDUS33
Chips://CP:108 Correspondent a/c No. 000-05145-4
ABA: 021001088
Շնորհակալություն բոլորին: Հարգանքներով` Սեյվ դը չիլդրեն




