Yerkir.am-ը գրում է. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող էր բարելավել երկու երկրների հարաբերությունները. հայտնում է Газета.ру-ն:
«Կարծում եմ` եթե նախագահները հանդիպեն, տեսակետներ փոխանակեն և որոշեն, որ ցանկանում են վերականգնել երկխոսությունը, ապա երկկողմ հարաբերությունների բարելավման հնարավորություն կստեղծվի»,- ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ Ֆինլանդիայում կայանալիք արկտիկական գագաթաժողովի շրջանակում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/126800.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել