Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելենտրեն նամակ է գրել ուկրաինացի քաղաքական գործիչ Վլադիմիր Գրոյսմանին, որի համաձայն՝ մի շարք երկրներ կարող են բոյկոտել Կիևում «Եվրատեսիլ-2017» մրցույթը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մուտքի արգելքի պատճառով:
Համապատասխան նամակը հրապարակվել է oikotimes պորտալում, որը նվիրված է երաժշտական մրցույթին: EBU-ն արդեն հաստատել է նամակի իսկությունը Deutche Welle պարբերականին:
«Ընթացիկ իրավիճակը առաջացնում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ երկրների դժգոհությունը, և մենք նրանցից մի քանիսից այդ որոշումը քննադատող հաղորդագրություններ ենք ստացել: Այդ երկրները մտադիր են նաև հրաժարվել մրցույթին մասնակցելուց»,-գրել է Դելենտրեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել