Սուպերմոդել Իրինա Շեյքը, որը սպասում է իր և հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի առաջնեկի ծննդյանը, Լոս Անջելեսում մոր ուղեկցությամբ զբոսնելու ժամանակ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:
Ինչպես նշում է elle.ru-ն, նրանց ֆիքսած լուսանկարներից ակնհայտ է դառնում, որ մայրանալ պատրաստվող Շեյքը գրեթե անճանաչելի է դարձել: Նա հրաժարվել է սեքսուալ գեղեցկուհու կերպարից՝ բարձրակրունկներն ու գրգռիչ բացվածքներով հագուստները փոխարինելով ամենօրյա պարզ հագուստով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 31-ամյա մոդելը հղիության ընթացքում հրաժարվել է ակտիվ հանրային կյանքից ու աշխատանքից, նա այլևս չի մասնակցում նորաձևությանն առնչվող ցուցադրություններին ու աղմկոտ երեկույթներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/31/irina-shayk/2326339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել