Armtimes.com-ը գրում է.
 Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը Հայոց ցեղասպանությունը սարսափելի երեւույթ է որակել: Այս մասին նա գրել է «Facebook» սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով «Խոստումը» ֆիլմին։
 «Ուրախ եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին։ Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ եւ պաշտպանել մարդու իրավունքները՝ որտեղ էլ լինենք ու ինչպես կարողանանք»,- գրել է Էլթոն Ջոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել