Panorama.am-ը գրում է.
 Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ միակն է, որ ներդրել է այսպիսի համակարգ:  Հետաքրքիր է, որ հատկապես տեխնիկական միջոցների այդ նորամուծությունը չկա ԱՊՀ ոչ մի երկրում, մենք հետաքրքրված ենք դրանով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց, ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
 «Հուսով ենք որ այդ տեխնիկական նորարար միջոցների կիրառման պատրաստելու հսկայական աշխատանքները, քվեարկության նոր մեթոդաբանությունը թույլ կտա ընտրություններն անցկացնել հանգիստ և կազմակերպված»,- նշեց դիտորդական առաքելության ղեկավարը և հավելեց, որ իրենց դիտորդները լինելու են ՀՀ բոլոր մարզերում ընտրատեղամասերի բացվելու պահից սկսած մինչև քվեները հաշվելու գործընթացը:

Անդրադառնալով տեխնիկական նորարար միջոցներին, Լեբեդևը բնական համարեց, որ կլինեն դժվարություններ:

«Միշտ չէ, որ ամեն մի նոր բան միանգամից յուրացվում է, բնական է կլինեն դժվարություններ, մենք կարծում ենք, որ դրանից չի կարելի ողբերգություն սարքել»,- նշեց նա:
 Լեբեդևը նաև հույս հայտնեց, ընտրությունները կանցնեն կազմակերպված և հանգիստ մթնոլորտում և տեղեկացրեց, որ ԱՊՀ անդամ 8 երկրներից շուրջ 20 դիտորդները մարտի 14-ից գտնվում են Հայաստանում, իսկ մյուսները շուտով կժամանեն:

Լեբեդևը կարևորեց, որ առաքելությունը պետք է տա օբյեկտիվ գնահատական, առանց ներքին գործերին խառնվելու

«Մենք խնդիր չենք դրել, փորփրել ինչ-որ թերություններ և բարձրաձայնել: Մեր համար կարևորը տեղական ընտրական գործընթացների կազմակերպիչներին ցուցաբերած օգնությունն է, ինչ-որ տեղ նաև ընկերական խորհուրդը այս կամ այն հարցի շուրջ: Մենք հասցրել ենք լինել արդեն ՀՀ 8 մարզերում, հանդիպել տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների հետ, ինչպես նաև Երևանում են մեր դիտորդները  ակտիվորեն աշխատանքներ տանում: Ուստի մենք ունենք պատկերացում, թե ինչպես է ընթանում ընտրություններին պատրաստվելու աշխատանքները»,- նշեց առաքելության ղեկավարը և հավելեց, որ իրենք ուշադիր հետևում են նաև ԶԼՄ-ների աշխատանքին, մասնավորապես քարոզարշավի լուսաբանմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել