Panarmenian.net-ը գրում է.
 Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի հնարավոր ինտեգրումը Եվրասիական միությանը (ԵՏՄ): Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՊԱ «Ազերի պրես» գործակալությանը տված հարցազրույցում:
 Նա ասել է, որ միությունն անդամ երկրներին զգալի առավելություններ է տալիս, քանի որ ԵՏՄ-ն ավելի քան 182 մլն բնակչություն ունեցող ընդհանուր շուկա է:
 Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Լավրովն ասել է, որ հակամարտության կարգավորման հարցը չափազանց նուրբ է, այդ պատճառով է, որ բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում, սակայն մի շարք ասպեկտներ արդեն համաձայնեցված են՝ մնացել է փոխհամաձայնության գալ մի քանի ամենաբարդ հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
 «Պետք է նկատի ունենալ, որ ԼՂ կարգավորման թեման շատ նուրբ հարց է, ուստի բանակցությունների մանրամասները գաղտնի են պահվում: Միևնույն ժամանակ, կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են: Մի քանի հարց է մնացել: Բայդ դրանք ամենաբարդ հարցերն են, որոնց շուրջ փոխհամաձայնության դեռ չի հաջողվել գալ: Այնուամենայինվ, աշխատանքը շարունակվում է»,-ասել է Լավրովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել