Ձեզ եմ ներկայացնում տրամաբանական 3 հետաքրքիր հանելուկներ, որոնք պետք է փորձեք գուշակել առանց պատասխանները նայելու: Փորձեք տրամաբանել և կրեատիվ պատասխան փնտրել:

1. ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՇԱՆ ՄԱՍԻՆ

Մայրիկից լսելով, որ իր սիրելի շունը սատկել է՝ մեքենայի անիվների տակ ընկնելով, փոքրիկ տղան լաց եղավ: Եվ միայն երբ արցունքները դադարեցին հոսել, մայրիկը տղային ասաց, որ շունն իրականում ողջ է: Ինչո՞ւ մայրիկն այդքան դաժանորեն խաբեց որդուն: Օրացույցով ապրիլի 1-ը չէր:

Сможешь ли ты отгадать эти логические загадки, основанные на реальных событиях?

2. ԽՆԴՐԱՆՔ ՏԱՏԻԿԻՆ

Թոռնիկը տատիկին նամակ գրեց և խնդրեց իրեն մի փոքր գումար ուղարկել: Տատիկը մերժեց թոռան խնդրանքը և 3 էջից բաղկացած պատասխան նամակ գրեց, թե ինչպես ինքնուրույն լինել և ընտանիքից անկախ: Բայց թոռնիկը շատ գոհ մնաց տատիկի պատասխան նամակից, չէ՞ որ նա հասավ իր ուզածին և գումար ունեցավ: Ինչպե՞ս, և ովքե՞ր էին տատիկն ու թոռնիկը:

Сможешь ли ты отгадать эти логические загадки, основанные на реальных событиях?

3. ԱՆՎՃԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շինարարական ընկերություն է գալիս մի մարդ և խնդրում իր նախագծով շենք կառուցել: Շինարարական ընկերության տերը, նախագծին նայելով, համաձայնվում է շինարարությունն անվճար անել: Ինչո՞ւ, ո՞վ էր նախագիծը բերողը:

Сможешь ли ты отгадать эти логические загадки, основанные на реальных событиях?

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

1. Տղան 9-ամյա դերասան Ջեկի Կուպերն էր, ով այդ պահին խաղում էր «Սկիպպի» ֆիլմում: Սյուժեի համաձայն՝ նրա շանը չարագործը սպանում է, և տղան պետք է բնական խաղար իր դերը: Մայրիկը դիմեց այդ «դաժան» հնարքին: Տղան իրոք շատ համոզիչ էր կադրում: 1931 թվականին նա այդ դերի համար Օսկար ստացավ:

2.  Նամակ գրողը Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորյայի թոռն էր՝ Գեորգը: Եվ նա գումար վաստակեց՝ վաճառելով տատիկի ստորագրությամբ խորհուրդը: 

3. Շինարարական ընկերություն իր նախագիծն էր բերել Պաբլո Պիկասոն, և ղեկավարն անմիջապես հասկացավ, որ այդ նախագծով շենքը հետագայում մեծ գումարներ կբերի իրեն:

Հ.Գ. Չասեք, թե այս հանելուկները բարդ էին և դժվար էր գուշակելը: Սրանք պարզապես հետաքրիր ժամանակ անցկացնելու համար են և օգտակար ինֆորմացիա ստանալու աղբյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել