Ո՛Չ ՍՄԲԱՏ Է ԵՂԵԼ, Ո՛Չ ԷԼ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ Բեկում: 
Մեծ բեկում: Անբեկանելի բեկում:
Սմբո Կարախանյանը նոր մուդր զգեցած, ձեռները ՀԱԿ-ից լվացած... եւ արդյո՞ք նրա կինը գիշերը երազ չէր տեսել եւ նրան չէր ասել. «Պիղատող, գործ չունես էդ ՀԱԿ-ի ու վերլուծված օլիգարխի հետ: Շառ են»:

Գուցե եւ ասել էր, բայց Սմբատ Կարախանյանը խաչեց, կախաղանեց նաեւ ԲՀԿ-ին: 
Ասելով` Հայաստանը, եթե անգամ շատ խնդրի ու մտնի Մաքսային միություն, պայմանը մեկն է` պետք է վերջ տա օլիգարխիային:
Հաջոդ անգամ հաստատ ընդ եղեգան փող սիֆտակ բոց ելաներ... Իմա` Կարախանյանի պատվին, զի նա կընտրվի Պապ, զի կաթոլիկ է մի ուրիշ ձեւ:
Ինչն արդեն շատ հետաքրքիր է:
Որովհետեւ նա այսօր խաղում է, փաստորեն, Սերժ Սարգսյանի դաշտում, ընդ որում եւ ինչպես ասացինք` մի ուրիշ ձեւ: Մինչ այս նա ասում էր` արեւմտյան, քիչ էր մնում ասեր` պր-ՆԱՏՕ-ական են հայոց մեջ իշխանությունները:
Նա հիմա այնքան է ճիշտ համարում Սերժին, որ նույնիսկ Րաֆֆու զահլեն չունի: Նրան ասում է` «go home»:
Իսկ կարելի՞ է մեր շատ կարեւոր հայենակցին ասենք` որո՞ւ կերթաս, յավրիս:
Բա Լեւոն Զուրաբյանը, բա մշակված մարշալ պլանն ու չափեզրային, ճանապարհային քարտեզները, որու աղջկան պիտ կարդա դրանք Լեւոնը: Այլեւս Զուրաբյան:
Էդքան շուտ կարելի՞ էր մոռնալ... զիս` քո գերիս, ողորմելիս, զիս՝ քո գերիս, խղճալիս:
Ցա՜նկա՜լի՛ս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել