Հայաստանում նախատեսվում է կազմակերպել ջերմամեկուսիչների արտադրություն, որի համար պահանջվում են 12 մլն դոլարի ներդրումներ: Ներդրումային ծրագիրը գլխավորապես ուղղված է Հայաստանում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացմանը:
Ծրագիրն իրականացնում է Քարակերտի քարաձուլման գործարանը, որը նախատեսում է հիմնել ջերմամեկուսիչների արտադրության հիմնումը Արագածի պեռլիտի հումքի օգտագործմամբ:
Գործարանի մասնագետների հաշվարկներով՝ Հայաստանն ունի պեռլիտի մեծ պաշարներ: Պեռլիտից ստացվում են ջերմամեկուսիչ նյութեր, որոնք լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում: Հայաստանում արտադրված ջերմամեկուսիչ նյութերը նախատեսվում է արտահանել նաև Ռուսաստան, որտեղ մեծ պահանջարկ կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել